18:56:56 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռու մարզում 23-ամյա վարորդը Lexus GX-470-ով կողաշրջվել է

    10:00 7 Օգոստոս 2022

    Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:

    Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Արայիկ Մակինյանը՝ իր վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի ընթանալիս, Վանաձորյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

    Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

     Օպերատիվորեն ժամանել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս