22:22:23 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ

    12:59 27 Մարտ 2023

    Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված մրցույթները գրեթե բոլորը կայացել են բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

    «Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան  նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը կլինի այս շաբաթ: Վարորդների ընդունման աշխատանքները դեռ շարունակվում են: Դեռ ունենք թափուր տեղեր, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք կսպասարկեն մեր բնակությանը»,-ասաց նա:

     

    Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստը հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:

    «237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս