01:26:49 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ». Կադիրովը մեկնաբանել է 26-ամյա եղբորորդուն Չեչնիայի փոխվարչապետ նշանակելը

    22:59 5 Փետրվար 2023

    Օրերս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Չեչնիայի փոխվարչապետ է նշանակել իր 26-ամյա եղբորորդուն։ Այս կապակցությամբ լրատվամիջոցներում հայտնվել են քննադատական հրապարակումներ։ Չեչնիայի ղեկավարն իր ընդդիմախոսներին հակիրճ պատասխանել է՝ «ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ»։

    Նա պարզաբանել Է, որ բարձր պաշտոններ զբաղեցնող իր հարազատներից շատ ավելի շատ աշխատանք է պահանջում, քան հանրապետության կառավարության մյուս պաշտոնյաներից։

    «Ցանկացած հիմնարկում և ցանկացած պաշտոնում իմ հարազատների նկատմամբ պահանջները տասնապատիկ մեծ են, քանի որ նրանք պետք է ապացուցեն, որ աշխատում են ոչ թե իմ շնորհիվ, այլ ի հեճուկս ինձ։ Ում վստահում եմ, նրան էլ նշանակում եմ»,- թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը։

    Նրա խոսքով՝ կարևոր է պաշտոնավարող մարդու նվիրումը և աշխատանքի արդյունքը, այլ ոչ թե «տառակեր քաղաքագետների» կարծիքները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ