04:09:07 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Միասին որոշում պիտի կայացնենք»․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ մայիսի 26-ի մեծ հանրահավաքին ընդառաջ (Տեսանյութ)

    21:46 23 Մայիս 2024

    Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանը տեսաուղերձ է հղել․

    «Մենք միասին ճանապարհ ենք անցել․ բարդ, բայց դեպի հաղթանակ տանող։ Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ։

    Այս կիրակի՝ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին  եկեք Հանրապետության հրապարակ։

    Հաշտության, արդարության, ճշմարտության, Հոգևոր Հայաստանի և իրական ու հարատև խաղաղության մեր ասելիքը արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում։

    Այդ հաղթանակը պետք է ամրագրել։

    Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։

    Մենք միասին որոշում ունենք կայացնելու։

    Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»։

     

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ