- Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ
- Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե»
- «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ
- ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր
- Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին
- Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
- Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը
- Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
- Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան
«Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում Նաիրի Հունանյանը. Դատախազություն
15:00 27 Հոկտեմբեր 2024ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին:
Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը:
«Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:
Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:
Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:
Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր:
Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները:
2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում:
Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով:
Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ:
Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է դատախազությունը:
Լրահոս
- Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ 13:11 25 Հունվար 2025
- Հայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե» 13:00 25 Հունվար 2025
- «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ 12:35 25 Հունվար 2025
- ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր 12:24 25 Հունվար 2025
- Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին 12:15 25 Հունվար 2025
- Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում 12:02 25 Հունվար 2025
- Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը 11:47 25 Հունվար 2025
- Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 11:35 25 Հունվար 2025
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 11:23 25 Հունվար 2025
- Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան 11:12 25 Հունվար 2025
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա 10:59 25 Հունվար 2025
- Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ» 10:47 25 Հունվար 2025
- Հայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը 10:35 25 Հունվար 2025
- Ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը․ «Ժողովուրդ» 10:23 25 Հունվար 2025
- Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում․ «Հրապարակ» 10:07 25 Հունվար 2025
- Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. «Ժողովուրդ» 09:55 25 Հունվար 2025
- Նոր փոխվարչապետ կունենանք․ «Հրապարակ» 09:45 25 Հունվար 2025
- ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 09:33 25 Հունվար 2025
- Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 09:26 25 Հունվար 2025
- Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները. ՄԻՊ-ը՝ Գառնիկ Դանիելյանին 23:55 24 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:24 25 Հունվար 2025 ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսում խնդիրների առաջացմանը և լուծմանն առնչվող հարցեր
-
19:26 24 Հունվար 2025 Դատախազը դատարան է հանձնել ՊՆ նախկին պաշտոնատար անձ Գևորգ Ալթունյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը Դատախազը դատարան է հանձնել ՊՆ նախկին պաշտոնատար անձ Գևորգ Ալթունյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
-
12:13 24 Հունվար 2025 Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը
Միջազգային լուրեր
-
12:02 25 Հունվար 2025 Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
-
22:50 24 Հունվար 2025 Ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին․ Լավրով Ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին
-
22:12 24 Հունվար 2025 Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին
Տնտեսություն
-
12:35 25 Հունվար 2025 «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել․ տեսանյութ «Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
-
12:15 25 Հունվար 2025 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին
-
11:35 25 Հունվար 2025 Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում