- Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
- Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
- Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է
- Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան
- Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
- Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի
- Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան
- 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. Արտակարգ իրավիճակների նախարար
- Տեսչական մարմինը նախորդ տարի էր ստուգումներ անցկացրել «Սուրմալու»-ում. հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ
Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը. ՄԻՊ
17:55 3 Հոկտեմբեր 2021Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա, ֆեյսբուքյան իր էջում նշել է ՄԻՊ-ը
«Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։
Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան: Այս խնդրի վերաբերյալ նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք (…) հայկական վայրագությունների, հայկական ֆաշիզմի վերաբերյալ մենք իրազեկում և իրազեկելու ենք ամբողջ աշխարհին: (…) մեր հաղթանակը (…) հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Այնուհետև, նա խոսում է Հայաստանում հաստատված իբր իսլամաֆոբիայի մասին:
Այս ամենը բացահայտ կեղծիք է, հիմնված է անիրական տվյալների վրա:
Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, բա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:
Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում և Հադրութում և այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են՝ որպես բարեկամներ դարերով:
Ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության ու թշնամանքի հետ:
Սեպտեմբերի 27-ի ուղերձում Ադրբեջանի նախագահն ասում է. «ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը այնտեղ [Հայաստանում] հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»:
Այս խոսքերը նույնպես բացահայտ կեղծիք են, հիմնված են հորինված պատմությունների վրա:
Ադրբեջանի նախագահը նորից ողջ հայ ժողովրդին անվանում է ֆաշիստներ, իրեն թույլ է տալիս արժանապատվությունը վիավորող արտահայտություններ:
Բայց նրա այս և մյուս ելույթները բացահայտ են ապացուցում, որ իրականում հենց ինքն է ֆաշիստական գաղափարներ առաջ տանում, ինքն է բորբոքում քրիստոնեության նկատմամբ կրոնական թշնամանք:
Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, միանշանակ վստահությամբ միջազգային ողջ հանրությանը հավաստում եմ, որ ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն, Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: Հայերեն ու անգլերեն տարբերակներով այս մասերն ուղարկվում են միջազգային կառույցներին՝ թիրախային վայրեր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:
Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի։
Առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազն այս ամենն իրականացնում է իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:
Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»,-նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Լրահոս
- Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 00:01 15 Օգոստոս 2022
- Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը 23:45 14 Օգոստոս 2022
- Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է 23:32 14 Օգոստոս 2022
- Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին 23:18 14 Օգոստոս 2022
- Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան 22:53 14 Օգոստոս 2022
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 22:40 14 Օգոստոս 2022
- Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի 22:31 14 Օգոստոս 2022
- Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան 21:57 14 Օգոստոս 2022
- 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին. Արտակարգ իրավիճակների նախարար 21:24 14 Օգոստոս 2022
- Տեսչական մարմինը նախորդ տարի էր ստուգումներ անցկացրել «Սուրմալու»-ում. հայտնաբերվել էին բազմաթիվ խախտումներ 21:04 14 Օգոստոս 2022
- Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ 20:36 14 Օգոստոս 2022
- Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի կին. կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում 20:18 14 Օգոստոս 2022
- Փլատակների տակից դուրս է բերվել կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում 20:06 14 Օգոստոս 2022
- Տուժածների թիվը հասել է 60-ի, կա 2 զոհ․ Առողջապահության նախարարություն 20:03 14 Օգոստոս 2022
- Փրկարարական աշխատանքների ընթացքում վնասվածք է ստացել ԱԻՆ փրկարարը 19:59 14 Օգոստոս 2022
- Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է․ Առողջապահության նախարարություն 19:41 14 Օգոստոս 2022
- ժամը 18։00-ի դրությամբ բուժկենտրոններից դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը․ ԱԻՆ 19:20 14 Օգոստոս 2022
- Ժամը 16:30-ի դրությամբ բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի․ ԱՆ 19:00 14 Օգոստոս 2022
- Իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Փրկարար ծառայության տնօրեն 18:40 14 Օգոստոս 2022
- Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխվել է 10 անչափահաս․ Առողջապահության նախարարություն 18:29 14 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
00:01 15 Օգոստոս 2022 Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
-
23:45 14 Օգոստոս 2022 Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
-
23:32 14 Օգոստոս 2022 Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է Հայտնի է անհետ կորած քաղաքացիների ինքնությունը. նրանց թիվը 25-ն է
Քաղաքականություն
-
10:54 14 Օգոստոս 2022 Ալիեւը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել, սակայն միջազգային հանրությունը լուռ է. Դավիթ Բաբայան Ալիեւը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել, սակայն միջազգային հանրությունը լուռ է. Դավիթ Բաբայան
-
19:29 13 Օգոստոս 2022 Իր «փայլուն» վերլուծություններով աչքի ընկնող բժիշկը վերլուծություն էր անում և ապացուցում, որ Նիկոլը ռուսական գործակալ է Նա այդ թեզը ապացուցելու համար նշում էր, որ նոյեմբերի 9ի գիշերը Փաշինյանը գտնվել է ՌԴ դեսպանատան բունկերում:
-
19:16 13 Օգոստոս 2022 Խաղաղապահ զորքերի տեղափոխումը հսկայական ծախսեր են պահանջում Խաղաղապահ զորքերի տեղափոխումը, նրանց գործոնեության երկարաժամկետ ապահովումը, մատակարարումը և այլն, հսկայական ծախսեր են պահանջում։