15:30:52 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շնորհավոր Մայիս 28-ը, թեպետ նշում ենք բոլոր ժամանակների մեջ ամենանվաստ և անպատիվ շրջանում. Բագրատ Սրբազան

    11:00 28 Մայիս 2024

    Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Սարդարապատի հուշահամալիրում միացավ Բագրատ Սրբազանին։

    Նրանք ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առաջ։

    Սրբազանը տերունական աղոթքով խոսքը սկսեց․  «Մեր նահատակ հերսների հոգիների խաղաղության համար, որը ձեռք կբերվի նաև մեր հաղթանակներով»։

    Ապա հավաքվածները միասին երգեցին Հայաստանի օրհներգը։

    «Շնորհավոր Մայիս 28-ը, մեր Հանրապետության տոնը, թեպետ մենք նշում ենք բոլոր ժամանակների մեջ, թերևս, ամենանվաստ և անպատիվ շրջանում։ Բայց դա երբեք ընկճվելու, հուսահատվելու, նահանջելու ճանապարհ չի, այլ մեր տառապանքներն ու ցավերը, կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների»,-ասաց Սրբազանը

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս