09:10:30 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաչատրյանը կարևորում է ԱՀ-ից բռնի տեղահանաման ստեղծած իրավիճակի հաղթահարման գործում ԵՄ աջակցությունը

    21:50 28 Նոյեմբեր 2023

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

     

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է պատվիրակության այցը ներկայիս մարտահրավերների պայմաններում, այնուհետև հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Փոխվարչապետն ընդգծել է ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

     

    Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

     

    Նշվում է, որ հանդիպման ավարտին փոխվարչապետ Խաչատրյանը վերահաստատել է Կառավարության պատրաստաստակամությունը ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ երկկողմ օրակարգը լրացնելով կայուն տնտեսական զարգացման, դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար էական նոր ուղղություններով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս