12:46:26 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է սահմանային թիվը մոտ 2 անգամ

    16:07 15 Օգոստոս 2024

    ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ:

    ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, որը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը:

    Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար:

    Կրծքով կերակրվող և հավելյալ սնունդ ստացող (6-24 ամիս) երեխաների սննդին խորհուրդ չի տրվում աղ ավելացնել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս