16:52:24 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ»

    09:26 8 Հունիս 2024

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ:

     

    Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «ԵԱՏՄ մաքսային սահմանին և ԵԱՏՄ մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.16-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ մաքսային տարածք թույլատրվում է «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքներից (արտադրանքից) փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթով նախատեսված կարգով Միության մաքսային տարածք ներմուծվող անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումն ու (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում ներառված արտահանող ձեռնարկություններից:

     

    Միության մաքսային տարածք անասնաբուժական հսկողության վերցված ապրանքներ իրավունք ունեն ներմուծել Միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունները: Երրորդ երկրների որոշ կազմակերպություններ ներկայում ընդգրկված չեն Միասնական ռեեստրում: Որոշման մեջ ներկայում բացակայում է այն դրույթը, որ Մաքսային միության անդամ երկիրը կարող է իր ազգաբնակչության սննդամթերքի բազմազանության սպառման և կարիքների հագեցվածության համար միայն ներմուծել և սպառել իր տարածքում որոշակի ապրանքատեսակներ, որոշակի ժամկետով՝ չխախտելով սպառողների իրավունքերը՝ պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք իրացնելու նպատակով։

    Նախագծով առաջարկվում է տալ իրավակարգավորում այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) ապրանքային անվանացանկի (ԱԱ) ծածկագրերով որոշակի ապրանքների նկատմամբ, որոնք կարող են Հայաստանի Հանրապետություն միայն ներմուծվել և իրացվել որոշակի ժամկետում՝ ապահովելով պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարո

    ւմ

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս