00:18:15 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թող ՔՊ-ն ընդունի հունիսի 3-ի նիստի տեսքտը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք մեր մանդատները վայր կդնենք, պարգևավճարներն էլ կտանք իրենց. Վարդևանյան

    14:44 4 Հուլիս 2022

    Իրենք մանդատներից զրկելուց էին խոսում, հորդորում եմ այդ պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

    «ՔՊ-ական պատգամավորները ի վերջո հունիսի 3-ի նիստին, որի օրակարգում պարզ հայտարարության տեքստ էր այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, չէին եկել։ Այդ հայտարարությամբ նշվում էր, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ, կարողանա ճիշտ դիրքերից բանակցություններ վարի Թուրքիայի, Ադրբեջանի հետ և չպետք է գործի Անկախության հռչակագրի դրույթներին հակառակ։ Իրենք այդ նիստին չէին եկել, բայց եկել էին նախորդող նիստերին։ 

    Իշխան Սաղաթելյանը այդ մանդատների թեման ամփոփելու համար շատ լավ ձևակերպում տվեց․ թող հունիսի 3-ի տեքստը ընդունեն, մենք էլ մանդատները դնենք, պաշտոնները արդեն իսկ դրել ենք, մեր կողմից էլ պարգևավճարները կտանք իրենց, մանդատները, պաշտոնները, ամեն ինչ իրենց, միայն, թե թող ընդունեն հունիսի 3-ի տեքստը»,- ասաց Վարդևանյանը։

    Նա նշեց, որ իրենք մանդատները դնելու կաշկանդվածություն չունեն և եթե իմանան՝ մանդատները դնելը հավելալ արժեք կարող է ստեղծել, կդնենք։

    Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ