13:09:36 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 54 վթար. 7 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

    15:05 5 Դեկտեմբեր 2022

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

    Հայտնաբերվել է 13 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

    Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, խարդախության և համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։

    Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. 7 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս