02:30:59 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա

    09:55 27 Փետրվար 2024

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել:

     

    Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

    Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

    Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս