06:14:09 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան

    20:16 11 Սեպտեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել:

    «Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զորք է հետ քաշվել, դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի  «Արևելյան  Զանգեզուր», «Արևմտյան Զանգեզուր»: Դուք խոսում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին, մենք Տավուշում զորք հետ չենք քաշել»,- ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ասաց նա:

    Փաշինյանը  վստահեցնում  է նաև, թե Կիրանցում այսօր խաղաղություն կա:

    «Գնացեք ու տեսեք` Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի  ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ»,- նշեց նա:

    Ըստ վարչապետի` այն, ինչ անում են իրենք, անում են հանուն Հայաստանի պետական շահերի` անկախ նրանից` որևէ մեկն ինչ-որ բան զիջո՞ւմ է, թե՞ ոչ:

    «Մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի»,- ասաց նա:

    Դիմելով ընդդիմությանը` Փաշինյանը նշեց. «Դուք քնում, արթնանում եք ու մտածում` Ադբեջանն ի՞նչ զիջեց, իսկ ես մտածում եմ` Հայաստանն ի՞նչ շահեց»:

    Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս