14:35:30 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դարանակալել էին շակալի նման. 30-40 հոգով, բորենու նման հարձակվեցին, համապատասխան հակահարված ստացան. Վարդանյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

    21:18 7 Դեկտեմբեր 2021

    ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանն այսօր խորհրդարանի մոտ անցկացվող հրատապ հավաքի ժամանակ հայտնել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները։ Ըստ Վարդանյանի, միջադեպը նախ առավոտյան է եղել։ Միջանցքում քայլելիս իրեն իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը դիմել են «արա»-ով, որից հետո պարզաբանում է եղել ու թեման հարթվել է։

    «Հրաչիկի հետ միջադեպ է եղել միջանցքում։ Դրանից հետո Ռուբինյանի օգնականը կանչում է իր սենյակ, որ հասկանանք, պարզաբանենք։ Մտել եմ այնտեղ, մի 40 հոգով հարձակվել են վրաս։ Որ ասում են ծեծել են, ես ծեծ կերած մարդու տեսք ունե՞մ։ Ում ինչքան պետք է անելու արել ենք, ինչ կար ասելու՝ ասել ենք»։

    Վարդանյանը հայտնեց, որ իրեն հրավիրել են սուրճի, սակայն ինքը չի պատրաստվում սուրճ խմել իշխանական թևի հետ, իրականում կանչել էին իրեն պարզաբանելու ավելի վաղ կատարվածը։

    «Ինչ սուրճ, ինչ ծեծել, ծեծկռտուք ու քաշքշոց է եղել։ Իրենք ամբողջ ֆրակցիայով, ոհմակով, պապաներով, այդքան չկան, որ անգամ երեք դաշնակցականի կարողանան ծեծել։ Ծեծկռտուք է եղել, հրավիրել են սենյակ պարզաբանելու, բորենու նման հարձակվել մեր վրա, համապատասխան հակահարված են ստացել։ Մենք սենյակում 3 հոգով էինք, դուրս գալուց 30-40 հոգի հարձակվել են մեր վրա։ Անվտանգության աշխատակիցները խելոք կանգնած էին, չեն միջամտել։ Դարանակալել էին շակալի նման, որ հարձակվեն, բայց ոնց որ պլանավորել էին, չստացվեց։ Ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից եղել են Հրաչիկը, Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը։ Ոնց որ մարդուն տուն հրավիրես, շակալի, թուրքի նման հարձակվես»,- ասաց Վարդանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս