12:57:26 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում 30-40 ըմբիշ եւ 25 վոլեյբոլիստ մնացել է փլատակների տակ

    11:00 7 Փետրվար 2023

    Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Մալաթիա քաղաքում փլատակների տակ են մնացել վոլեյբոլի կանանց «Հաթայ» թիմի 14 մարզուհիներ։

    Նույն նահանգում հյուրանոցի փլատակների տակ են մնացել վոլեյբոլի տղամարդկանց «Մալաթիա Մետրոպոլիտեն Բելեդիեսպոր» թիմի 11 խաղացող, հաղորդում է թուրքական Fanatik-ը։

    Մարաշում ըմբշամարտի ակումբի 30-40 ըմբիշներ են որոնվում։ Նրանք նույնպես մնացել են փլատակների տակ։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է 2016թ․ օլիմպիական չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Թահա Ակգյուլը։

    Թուրքիայում հայտարարվել է 7-օրյա սուգ, դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս