- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ
309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
11:12 21 Մարտ 2023Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ներկայացրել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․Հայաստանում իրականացված մարդասիրական աշխատանքը։ Մանրամասները ներկայացնում ենք ստորև.
2022 թվականին լրացել է տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանն ու կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։
Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ու Իջևանում և Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան, 2021 թ.-ի և 2022 թ.-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով տուժած անձանց։ Մեր ջանքերի և տարածաշրջանում մեր ներկայության շնորհիվ կարողացել ենք որպես չեզոք միջնորդ արձագանքել 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հետ կապված
առաջնային հումանիտար կարիքներին։ Շարունակել ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրեր։ Սերտորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ ու աջակցել նրանց գործունեությանը, ինչպես նաև միավորել ենք մեր ջանքերը՝ արձագանքելու հակամարտության սրացումներից տուժած քաղաքացիական բնակչության կարիքներին:
Շարունակել ենք աջակցել նաև հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին, գրանցել ենք որոնման հարյուրավոր հայտեր և գնահատել 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից շատերի կարիքները։ Բացի այդ, Հայաստանի պատկան մարմիններին տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն՝ նպաստելու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողությանը և հակամարտության կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։
Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել
ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց
ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։
Անհայտ կորած և ազատազրկված անձինք, աճյունների հետ վարվեցողություն
Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց
ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
ԴՆԹ անջատման 19, ԴՆԹ քանակական որոշման մեկ և հետմահու ու կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման երեք հավաքածու է տրամադրվել Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնին Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել է ԴՆԹ անջատումից առաջ ոսկրային նմուշների մշակման երկու սարքավորում՝ կրիոգեն և A11 տեսակի մանրացման սարքեր։ ԴԲԳԿ-ին տրամադրվել են պարագաներ (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, գոգնոցներ), գույք (բժշկական պարագաների երեք դարակ, դիահերձման չորս սեղան, փաստաթղթերի 10 դարակաշար), սարքավորումներ (դիահերձման պարագաների ութ հավաքածու, կենսաբանական նմուշառման 300 հավաքածու) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար։ 1 դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում։
1 Կամազ բեռնատար է վերազինվել 12 աճյունների սառնարանային տեղափոխման համար և նվիրաբերվել ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությանը։
2 խորհրդատվական այց է կատարվել ԿԽՄԿ գենետիկայի մասնագետների կողմից ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա` ԴՆԹ թեստավորման և նմուշների համադրման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացներով աջակցելու նպատակով։
5 ԴԲԳԿ աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին, որը կազմակերպվել էր DNAforAfrica-ի և ԿԽՄԿ-ի կողմից։
2 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է ԴՆԹ-ի աջակցությամբ անհայտ կորած անձանց և աղետների զոհերի նույնականացմանը նվիրված ԿԽՄԿ առաջին միջազգային գիտատաժողովին Թբիլիսիում։
5 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի։
1 կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում բժշկաիրավական քննչական համակարգի ամրապնդման» թեմայով, կազմակերպվել է որոշումներ կայացնողների համար՝ աճյունների հետ վարվեցողության և նույնականացման ու անհայտ կորածների որոնման շեշտադրմամբ։
1 ուսումնական այց Կիպրոս կազմակերպվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը ներկայացրել է նաև հոգեկան առողջության, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերված աջակցության մանրամասները:
Լրահոս
- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը 23:59 10 Հունիս 2023
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից 23:47 10 Հունիս 2023
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ 23:26 10 Հունիս 2023
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին 23:00 10 Հունիս 2023
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան 22:14 10 Հունիս 2023
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան 21:49 10 Հունիս 2023
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը 21:11 10 Հունիս 2023
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս 20:53 10 Հունիս 2023
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com 20:29 10 Հունիս 2023
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ 20:17 10 Հունիս 2023
- Հետախուզվողին հայտնաբերել են Իջևան-Երևան ճանապարհին 20:06 10 Հունիս 2023
- Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան 19:53 10 Հունիս 2023
- Վարորդները փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել 19:42 10 Հունիս 2023
- Ղազախստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի 19:31 10 Հունիս 2023
- Վատիկանը մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին 19:17 10 Հունիս 2023
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև 19:05 10 Հունիս 2023
- Փաշինյանն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իր չունի․ նա հայտարարագիր է ներկայացրել 18:44 10 Հունիս 2023
- «Այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը»․ Արսեն Բաբայանը տուգանքի նոր մեթոդի մասին է հայտնում 18:29 10 Հունիս 2023
- Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան 18:17 10 Հունիս 2023
- Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում ոչխարներ են խուզել․ ներկա էր նաև Վահան Քերոբյանը 18:03 10 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:00 10 Հունիս 2023 Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
-
21:49 10 Հունիս 2023 Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
-
21:11 10 Հունիս 2023 Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
Քաղաքականություն
-
23:26 10 Հունիս 2023 Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
-
19:53 10 Հունիս 2023 Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան
-
19:05 10 Հունիս 2023 ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև