00:53:56 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալավերդիում 31-ամյա տղամարդը ընկել է գնացքի տակ եւ մահացել

    15:54 4 Հունիս 2023

    Երեկ՝ հունիսի 3-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքի մասնակցությամբ հերթական մահվան ելքով դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։

    Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա  Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ 

    Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։

    Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս