16:51:44 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արտակարգ դեպք՝ Երևանում․ հողային աշխատանքներ կատարելիս 34-ամյա վարորդը «Howo» բեռնատարով կողաշրջվել է

    21:23 25 Մայիս 2024

    Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մակար Առաքելյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 101 հասցեի հարևանությամբ հողային աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան հետընթաց վարելիս կողաշրջվել է։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և դուրս է գրվել։

    Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս