22:17:23 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 39-ամյա կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել

    18:09 17 Օգոստոս 2022

    Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում:

    Ոստիկանության լրատվական բաժնից փոխանցում են, որ օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:

    39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել՝ անձնական օգտագործման համար:

    Նախաձեռնվել է քրեական վարույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս