16:11:24 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆիլիպինների համալսարանում պայթյունի հետևանքով 4 ուսանող է զոհվել, 10 մարդ վիրավորվել է

    19:51 3 Դեկտեմբեր 2023

    Ֆիլիպինների հարավում՝ Մինդանաո կղզում, պետական համալսարանի մարզադահլիճում առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

     

    Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Manila Times պարբերականին։

    Հաղորդվում է նաև ևս 10 վիրավորի մասին: Ավելի վաղ Manila Bulletin պարբերականը հայտնել էր երեք զոհի և յոթ վիրավորի մասին:

    Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս- կրտսերը խստորեն դատապարտել է պայթյունը և հայտարարել, որ դրա հետևում օտարերկրյա ահաբեկիչներ են կանգնած:

    Իշխանության վարկածով՝ հանցագործներն այդ կերպ փորձել են վրեժ լուծել իրենց առաջնորդի և տասը անդամների մահվան համար հանգստյան օրերին զինվորականների հետ բախման հետևանքով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս