01:50:23 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում

    19:48 21 Ապրիլ 2024

    Հանրապետության տարածքում` ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

     

    Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», մայրաքաղաքում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

     

    Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +26 +28։

     

    Օդի ջերմաստիճանը մարզերում.

     

    Շիրակում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +18 +22,

     

    Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +17 +20,

     

    Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8 +10, ցերեկը՝ +22 +24,

     

    Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +14 +17,

     

    Լոռիում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +23,

     

    Տավուշում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24 +28, 

     

    Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +15 +19,

     

    Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+8 +11, ցերեկը՝ +23 +27,

     

    Արարատում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +27 +29,

     

    Արմավիրում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +26 +28,

     

    Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +16 +19,

     

    Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+10 +12, ցերեկը՝ +26 +28,

     

    Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +28, 

     

    Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20 +22։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս