16:20:22 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լևոն Քոչարյանը ձերբակալվեց․ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա է 4 կարմիրբերետավորի ծեծել․ Փաստաբան

    23:07 22 Սեպտեմբեր 2023

    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել:   

    «Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով՝ բերման էին ենթարկել: Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա, իհարկե, իրավական բեսպրիդել է:

    Լևոն Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս