10:51:43 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խոշոր ավտովթար Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում․ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ

    22:33 20 Ապրիլ 2024

    Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

    Բախման հետևանքով «Mercedes ClS 53»-ը դուրս է  եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով ցուցանակը, իսկ «Opel»-ի շարժիչը պոկվել ու շպրտվել է։

    Վթարի փաստով   նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս