03:18:31 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է

    18:05 14 Դեկտեմբեր 2024

    Կրետեի մերձակայքում գտնվող Գավդոս կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 37 հոգի փրկվել է, մեկը՝ զոհվել, իսկ 40-ն անհետ կորել են, հայտնել է հունական ERTNews հեռուստաալիքը։

    «Վաղ առավոտյան որոնողափրկարարական գործողություն է կազմակերպվել Գավդոսի մոտ, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում նավ է շրջվել։ Փրկվել է 37 մարդ,  հայտնաբերվել է մեկ զոհվածի մարմին, 40 մարդ անհետ կորել է»,- հայտնել է հեռուստաալիքը։

    Նշվում է նաև, որ նույն այս տարածքում երկու այլ  որոնողափրկարարական գործողություններ են իրականացվել․ Գավդոսից 40 ծովային մղոն դեպի հարավ 47 միգրանտների տեղափոխող մեկ այլ նավ է նկատվել, որը վտանգավոր իրավիճակում է գտնվել, բոլոր միգրանտներին հաջողվել է փրկել և տեղափոխել Պալեոխորա նավահանգիստ։ Երրորդ փրկարարական գործողությունն իրականացվել է Գավդոսից 28 ծովային մղոն հարավ ընկած հատվածում,  որտեղ 40 միգրանտների տեղափոխող  նավ է նկատվել։ Նրանց ևս փրկել են։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս