12:31:56 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պարզվել է 41-ամյա կնոջ սպանության շարժառիթը. նախաձեռնվել է քրեական վարույթ

    22:25 6 Հոկտեմբեր 2022

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

    Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում կնոջ՝ կտրող-ծակող գործիքի հարվածից առաջացած վնասվածքներով դին իրավապահները հայտնաբերել են այսօր՝ վաղ առավոտյան:

    Քննչական կոմիտեից հաղորդում են, որ փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է նշված բնակարանի 1981թ. ծնված բնակչուհին, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ծանոթը՝ ծնված 1985թ.:

    Նախնական տվյալներով՝ կինը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է վերջինիս հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

    Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

    Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս