- Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ
Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը
13:25 20 Հունիս 2024ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:
Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:
Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:
2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:
2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
- Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը 09:55 20 Ապրիլ 2025
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն 23:37 19 Ապրիլ 2025
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան 23:13 19 Ապրիլ 2025
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի 23:00 19 Ապրիլ 2025
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի 22:42 19 Ապրիլ 2025
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 22:26 19 Ապրիլ 2025
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ 22:13 19 Ապրիլ 2025
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ 22:00 19 Ապրիլ 2025
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) 21:43 19 Ապրիլ 2025
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ 21:34 19 Ապրիլ 2025
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 21:20 19 Ապրիլ 2025
- Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով 21:00 19 Ապրիլ 2025
- Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում են քարոզում. Արշակ Սրբազան 20:38 19 Ապրիլ 2025
- Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց 20:23 19 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները 20:09 19 Ապրիլ 2025
- «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների 19:48 19 Ապրիլ 2025
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը 19:36 19 Ապրիլ 2025
- Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում 19:24 19 Ապրիլ 2025
- Վրաստանում և Ադրբեջանում նույն՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել 19:15 19 Ապրիլ 2025
- «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին 18:50 19 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
09:55 20 Ապրիլ 2025 Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը
-
23:37 19 Ապրիլ 2025 Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
-
21:43 19 Ապրիլ 2025 Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
Քաղաքականություն
-
23:13 19 Ապրիլ 2025 Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
-
18:31 19 Ապրիլ 2025 Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
-
14:12 19 Ապրիլ 2025 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան