- Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն
- Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
- Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել
- Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին
- YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել
- ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ
- Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն
- «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի
- Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ»
44-օրյայից հետո տարածաշրջանում նոր ռազմավարություն է՝ նոր օսմանականության և պանթուրքիզմի հայեցակարգ
12:00 21 Ապրիլ 2024Արամ Ա․ Կաթողիկոսի գլխավորությամբ՝ շարունակվել է «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը։ Հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ եւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի կազմակերպութեամբ տեղի ունեցող «Արցախի Իրաւունքներու Վերականգնումի Հրամայականը՝ Ընդդէմ Ազրպէյճանի Ցեղասպանական Քաղաքականութեան» համագումարը իր առաջի օրուան աշխատանքները աւարտեց վեց նիստերով։
Բացման նիստէն ետք հանդէս եկաւ փրոֆ. Աշոտ Մելքոնեան, որ համապարփակ կերպով անդրադարձաւ Ազրպէյճանի աւելի քան մէկ դարէ ի վեր իր սահմանակից երկիրներուն եւ ժողովուրդներուն դէմ կատարած պատմամշակութային խեղադիւրման քաղաքականութեան։
Ապա, փրոֆ. Գէորգ Ստեփանեան խօսեցաւ «Մեծ Ազրպէյճան» ծրագրին նպատակով համաթուրքական հայեցակարգի հանգրուաններուն եւ այդ մէկուն իրականացման համար աշխարհաքաղաքական շահերու բերումով տարածաշրջանային դերակատարներուն ազդեցութեան մասին։ Դոկտ. Գայիանէ Յովհաննիսեան զեկուցեց Արցախի նկատմամբ Ազրպէյճանի վարած ազգային խտրական քաղաքականութեան եւ հակահայ ժողովրդագրական քաղաքականութեան դրսեւորումներուն մասին՝ հիմնական նպատակ ունենալով փոխել շրջանին էթնիկ պատկերը։ Նիստը վարեց փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեան։
Երրորդ նիստի ընթացքին փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեան իբրեւ զեկուցաբեր լուսարձակի տակ առաւ 44-օրեայ պատերազմէն ետք տարածաշրջնային նոր աշխարհառազմավարութիւնը, որուն հիմքը կը կազմեն նոր օսմանականութեան եւ բանթուրքիզմի հայեցակարգերը՝ այս առումով Արցախի հայաթափումը եւ Արցախի ամբողջական կլանումը Ազրպէյճանի կողմէն։
Այս նիստին զեկուցեց նաեւ դոկտ. Կարէն Խանլարեան, որ ընդգծեց Սիւնիքի աշխարհաքաղաքական դերը համաթուրքական ծաւալապաշտութեան խափանման գործընթացքին մէջ՝ մասնաւորապէս թուրք-ազրպէյճանական ցեղասպան դաշինքին կողմէ պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցք» հռետորաբանութեան առումով եւ անդրադարձաւ Իրանի պետական պաշտօնակատարներու դիրքորոշումներուն այս գծով, իսկ Ահարոն Շխրտըմեան ներկայացուց նոր օսմանականութիւնը եւ այս իմաստով տարբեր ոլորտներու մէջ տարուած քաղաքականութիւնները։ Սոյն նիստը վարեց փրոֆ. Աշոտ Մելքոնեան։
Չորրորդ նիստի զրուցավարն էր Ահարոն Շխրտըմեան։ Ելոյթ ունեցան փրոֆ. Արմէն Մարուքեան, որ Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւններուն դէմ Ազրպէյճանի սանձազերծած լայնածաւալ պատերազմի քարոզչական-տեղեկատուական ուղղութիւններուն մասին մանրամասնեց եւ դիտել տուաւ, որ Հայաստանն ու Սփիւռքի կառոյցները պէտք է վերանային իրենց գործունէութեան նախկին մարտավարութիւնը եւ որդեգրեն պայքարի նոր մեթոտներ։
Ապա, դոկտ. Նորա Պայրագտարեան համապարփակ կերպով մատնանշեց Արցախի մէջ կատարուած ցեղասպանական արարքի միջազգային օրէնքի տակ քննարկումը՝ պետական եւ ոչ-պետական կարողականութեան ընձեռած հնարաւորութիւններու ծիրին մէջ եւ կեդրոնացաւ Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութեան 2015 թուականին բացած դատին վրայ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի գծով իբրեւ նախադէպ։
Օրուան վերջին նիստով, դոկտ. Իսկուհի Աւանեսեան ներկայացուց Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ Ազրպէյճանի ցեղասպանական գործողութիւնները, միջազգային իրաւունքներու լայնածաւալ խախտումները եւ պատերազմական յանցագործութիւնները։ Փրոֆ. Վահրամ Բալայեան խօսեցաւ Սեպտեմբեր 2023-ին Ազրպէյճանի սանձազերծած ռազմական գործողութիւններուն մասին եւ Ազրպէյճանի օգտագործած ռազմավարական նշանակութիւն ունեցող աշխարհագրական դիրքը եւ ուժանիւթային աղբիւրները, ու անդրադարձաւ Արցախի բռնի տեղահանման հետեւանքներուն եւ կործանարար գործընթացը կանխելու կարելիութիւնները։ Իսկ Եղիա Թաշճեան ներկայացուց Հարաւային Կովկասի շուրջ յետ 2020-ի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրադարձութիւնները եւ ապագայ մարտահրաւէրները։ Նիստը վարեց Տիգրան Եկաւեան։
Իւրաքանչիւր նիստի աւարտին տեղի ունեցած զրոյցները աւելիով հարստացուցին ներկայացուած նիւթերը»։
Լրահոս
- Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն 11:18 27 Մարտ 2025
- Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել 11:10 27 Մարտ 2025
- Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ) 11:07 27 Մարտ 2025
- Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային 10:57 27 Մարտ 2025
- Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն 10:45 27 Մարտ 2025
- «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի 10:32 27 Մարտ 2025
- Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» 10:20 27 Մարտ 2025
- Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին 10:11 27 Մարտ 2025
- YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել 10:09 27 Մարտ 2025
- Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» 10:08 27 Մարտ 2025
- ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ 10:02 27 Մարտ 2025
- ՀԾԿՀ անգործությունը թույլ է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» 09:54 27 Մարտ 2025
- Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ» 09:43 27 Մարտ 2025
- Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք 09:32 27 Մարտ 2025
- ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ» 09:21 27 Մարտ 2025
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում 09:10 27 Մարտ 2025
- Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» 09:00 27 Մարտ 2025
- Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ 07:53 27 Մարտ 2025
- Երևանում 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից 23:48 26 Մարտ 2025
- Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան 23:05 26 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
11:18 27 Մարտ 2025 Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն Վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ. հրապարակվել է ձայնագրություն
-
11:07 27 Մարտ 2025 Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ) Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
-
10:11 27 Մարտ 2025 Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին Ucom-ը, լինելով նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։
Քաղաքականություն
-
11:10 27 Մարտ 2025 Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել Բաքուն բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել
-
10:57 27 Մարտ 2025 Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային Մեղավորությունն իմն է. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների երեկվա ակցիային
-
10:20 27 Մարտ 2025 Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ»