22:41:31 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպանություն՝ Երեւանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ

    15:20 8 Օգոստոս 2022

    Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 6-ին Երեւանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։

    Shamshyan.com-ը հաղորդում է, որ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։

    Պարզվել է, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի եւ 74-ամյա Վարդան Ե-ի միջեւ, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետեւանքով գլուխը հարվածել է բազմոցին եւ տեղում մահացել։

    Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել է Արման Ե-ն եւ սպանության կասկածանքով տեղափոխվել ոստիկանության բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս