14:43:11 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49.4 տոկոսը․ 60.5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին․ Gallup International association

    15:26 9 Դեկտեմբեր 2021

    «Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպես են նոյեմբերի ընթացքում հարցված քաղաքացիները գնահատում մի շարք պաշտոնյաների աշխատանքը։

    Վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 33.4 տոկոսը, իսկ 49.4 տոկոսը հավանություն չի տալիս։ Հարցվածերի 60.5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին և միայն 23 տոկոսն է հավանություն տալիս կառավարության աշխատանքին։

    «ՀՀ ԱԺ-ի աշխատանքին հավանություն է տվել միայն 16.3 տոկոսը։ Այսպիսի ցածր ցուցանիշ վերջին 11 տարվա մեջ երբևիցե չի եղել։ 68 տոկոսն այս կառույցի աշխատանքին հավանություն չի տալիս։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 18.7 տոկոսը դրական է գնահատել, իսկ 60 տոկոսը դժգոհում է նրա աշխատանքից»,-ասաց Արամ Նավասարդյանը։

    Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս