- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա
Երևանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել
14:49 30 Նոյեմբեր 2023ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:
Հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե տարրաներ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ և այլն։
Պարզվել էր, որ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում, ըստ առկա տվյալների, աշխատել է նաև այլ երկրից ժամանած մասնագետ:
Նշված հանցագործությունն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ վերջիններս, նախնական համաձայնության գալով, 2023թ. ապրիլ 21-ին վարձակալել են Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի երկհարկանի առանձնատունը, որտեղ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ հարմարություններ՝ օդափոխության և լուսային համակարգերով, ապա պլաստմասե և այլ տարրաների մեջ ցանել և հատուկ պայմաններում իրացման և շահույթ ստանալու նպատակով աճեցրել են թվով 218 հատ «Կանեփ» տեսակի բույսերին նմանվող բույսեր:
Այնուհետև, հատուկ հարմարությունների պայմաններում աճեցված տետրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» բույսերի հասունացված ցողունները վերամշակել են, ապա իրացման նպատակով բաժանել հավասարաչափ մասերի, փաթեթավորել են և վաճառել այլ անձանց:
Նրանցից երկու տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշված վարույթով լայն ծավալով շարունակվող նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։ Մասնավորապես, խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով, տարբեր գույների պոլիէթիլենային և «Զիպ» ընդհանուր շուրջ 80 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածի հետքերով 4 պլաստմասե տարա, 2 պարկ՝ լցված սերմերի կտերով, 3 հատ մոխրացված հետքերով ծխամորճ, կշեռք և ապակե սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, 2 հատ մետաղական աղաց, մեկանգամյա օգտագործման ձեռնոցների տուփ, համակարգիչներ, բջջային մի քանի հեռախոսներ, բանկային քարտեր և այլ իրեր ու առարկաներ։
Հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջացառումներ՝ թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու նշված դեպքի բոլոր հանգամանքները, թմրամիջոցների պատրաստման և ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Լրահոս
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի 00:00 8 Դեկտեմբեր 2024
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան 23:38 7 Դեկտեմբեր 2024
- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք 23:26 7 Դեկտեմբեր 2024
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած 23:22 7 Դեկտեմբեր 2024
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով 23:00 7 Դեկտեմբեր 2024
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:58 7 Դեկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները 22:39 7 Դեկտեմբեր 2024
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը 22:27 7 Դեկտեմբեր 2024
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով 22:12 7 Դեկտեմբեր 2024
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա 21:54 7 Դեկտեմբեր 2024
- Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան 21:40 7 Դեկտեմբեր 2024
- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո 21:28 7 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու 21:15 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին 21:00 7 Դեկտեմբեր 2024
- Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը 20:52 7 Դեկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին 20:42 7 Դեկտեմբեր 2024
- «Դարա» փոթորկի պատճառով Իռլանդիայում գրեթե 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության 20:29 7 Դեկտեմբեր 2024
- Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 20:12 7 Դեկտեմբեր 2024
- Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ․ Աշոտյան 19:57 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 19:47 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:26 7 Դեկտեմբեր 2024 Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
- 23:22 7 Դեկտեմբեր 2024 Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
- 23:00 7 Դեկտեմբեր 2024 Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
Քաղաքականություն
- 23:38 7 Դեկտեմբեր 2024 Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան
- 22:39 7 Դեկտեմբեր 2024 Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները
- 21:40 7 Դեկտեմբեր 2024 Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան