- Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր
- Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
- Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)
- Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
- Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
- Շիրակի մարզում նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- Բրազիլիայի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը. ԱԳ նախարար
- Որ բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում ՀՀ-ն` առավել քան վստահ եմ. Աբրահամյան
- Հայաստանը գրանցում է հաջողություններ օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ուկրաինական կարգավորումը. աղբյուր
500գ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ մեղադրանքներ են ներկայացվել
14:48 27 Փետրվար 2024ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները իրենց մտերիմ, 17–ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։ Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։ Հայտնաբերելով այն՝ 17–ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետև նույն մեքենայով, երիտասարդները ուղևորվել են դեպի Երևան։ Սակայն ճանապարհին, նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների հետ, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Իսկ հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17–ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել և չբացակայելու արգելք։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
- Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր 11:38 20 Մարտ 2025
- Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին 11:27 20 Մարտ 2025
- Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 11:20 20 Մարտ 2025
- Շիրակի մարզում նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց 11:15 20 Մարտ 2025
- Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ) 11:03 20 Մարտ 2025
- Բրազիլիայի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը. ԱԳ նախարար 11:02 20 Մարտ 2025
- Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն 10:56 20 Մարտ 2025
- Որ բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում ՀՀ-ն` առավել քան վստահ եմ. Աբրահամյան 10:50 20 Մարտ 2025
- Հայաստանը գրանցում է հաջողություններ օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում 10:39 20 Մարտ 2025
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ուկրաինական կարգավորումը. աղբյուր 10:28 20 Մարտ 2025
- Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով 10:17 20 Մարտ 2025
- Մեր իրականության մեջ կա աննախադեպ մի բան, որ հայրենիքն էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկիան․ Փաշինյան 10:02 20 Մարտ 2025
- «Ժողովուրդ». Փաշինյանի խոստացած ժամկետի երկարաձգումը ֆիննախը փաստաթղթի չի վերածել. հայտարարագրման հետքերով 09:56 20 Մարտ 2025
- Այսօր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը․ քաղաքապետարան 09:53 20 Մարտ 2025
- ՀՀ ՊՆ-ն հերքում է 09:50 20 Մարտ 2025
- «Հրապարակ». Հայտնի գործերով դատախազը հավակնում է զբաղեցնել Սրբուհի Գալյանի տեղը 09:45 20 Մարտ 2025
- «Հրապարակ». 80 ընտանիք փողոցում է հայտնվելու 09:33 20 Մարտ 2025
- «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել 09:21 20 Մարտ 2025
- Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ․ Փաշինյան 09:20 20 Մարտ 2025
- Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» 09:10 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
11:20 20 Մարտ 2025 Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
-
11:03 20 Մարտ 2025 Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ) Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)
-
11:15 20 Մարտ 2025 Շիրակի մարզում նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Շիրակի մարզում նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Քաղաքականություն
-
13:05 20 Մարտ 2025 Չքննարկել ու չքննադատել ադրբեջանական ԶԼՄ-ների որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից․ Թանդիլյանի հորդորը Չքննարկել ու չքննադատել ադրբեջանական ԶԼՄ-ների որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից․ Թանդիլյանի հորդորը
-
12:21 20 Մարտ 2025 Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր
-
12:10 20 Մարտ 2025 Եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ Քոչարյան Եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ Քոչարյան