04:19:43 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն. գրանցվել է 16 ավտովթար. 21 անձ վիրավորվել է

    15:15 24 Մայիս 2022

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

    Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծանր վիրավորանքի՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, մարդու թրաֆիքինգի և շահագործման, թմրանյութի ապօրինի շրջանառության, թմրանյութի մաքսանենգության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք

    Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

    Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս