18:51:21 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները․ ստացվել է 6 ահազանգ

    15:28 6 Օգոստոս 2022

    Օգոստոսի 3-6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

    Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։

     

    Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 21 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս