15:30:37 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հատուկ սակագնային պլան ներառված ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորությամբ՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար

    20:02 27 Սեպտեմբեր 2023

    Վիվա-ՄՏՍ․Հատուկ սակագնային պլան ներառված ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորությամբ՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար

     

    Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ մինչև 2023թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կարող են բաժանորդագրվել նրանց համար նախատեսված Վիվա-ՄՏՍ-ի հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):

    Ի դեպ, այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC և  Иви հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ-փաթեթը չի սպառվում:

    800 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդներին հասանելի է 10 000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ:

    Սակագնային պլանին բաժանորդագրվելու և փաթեթներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 070-ի կողմից տրված անձնագրով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:

    Յուրաքանչյուր անձնագրով կտրամադրվի մեկ SIM-քարտ:

    «Հեռահաղորդակցության ծառայությունն այն նվազագույնն է, որի հասանելիություն պետք է ունենան Արցախից տեղահանված մեր հայրենակիցները: Փաթեթում ներառված են թե՛ ինտերնետի, և թե՛ ձայնային կապի ծառայություններ: Մեր սպասարկման կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով և տարբեր տեղանքներում տեղակայել ենք սպասարկման նաև շարժական կենտրոններ, որպեսզի ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց ապահովենք հուսալի կապով», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս