14:19:44 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 60-ամյա տղամարդը կոտրել է Շենգավիթում կայանված «ՎԱԶ 2107»-ի ապակին, գողացել նվագարկիչը

    22:54 11 Փետրվար 2025

    ՆԳՆ-ից հայտնել են․

    «Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր:

    Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը գտնվում է իր բնակության հասցեում: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս