15:44:20 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում

    10:27 14 Նոյեմբեր 2024

    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում:

     

    Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի եւ սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։

     

    Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել: Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում՝ աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում, գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։

     

    Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաեւ նրա տեղակալը ու եւս 2 անձ»:

     

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս