12:54:54 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ վարչակազմը փոթորիկների հետևանքների վերացման համար 612 միլիոն դոլար կհատկացնի․ Բայդեն

    21:54 13 Հոկտեմբեր 2024

    Ամերիկյան վարչակազմը 612 մլն դոլար կհատկացի «Միլթոն» և «Հելեն» փոթորիկների հետևանքները վերացնելու համար։ Այս մասին Ֆլորիդայում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

     

    «Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2 միլիոն մարդու համար էլեկտրաէներգիան վերականգնվեց՝ շնրոհիվ նրա, որ կոմունալ ծառայությունների տասնյակ հազարավոր աշխատողներ 43 նահանգում և Կանադայում անդադար աշխատեցին։ Ես այսօր հպարտությամբ հայտարարում եմ, որ 612 միլիոն դոլարի ֆինանսավորում է հատկացվում «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից տուժած համայնքներին աջակցելու համար»,- նշել է Բայդենը:

    Հիշեցնենք, որ փոթորիկների հետևանքով զոհեր կան և ԱՄՆ մի շարք նահանգներ լուրջ վնասներ են կրել։ Մասնավորապես «Հելեն» փոթորկի  հետևանքով ավելի քան 200 զոհ կա, նյութական վնասը մոտ 35 միլիարդ դոլար է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս