11:32:42 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղրղզստանի սահմանին հակամարտության ընթացքում զոհվածների թիվը հասել է 62-ի

    19:11 24 Սեպտեմբեր 2022

    Տաջիկստանի հետ սահմանին վերջին զինված բախումների հետևանքով զոհված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 62-ի, շաբաթ օրը հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 59 զոհի մասին։

    Բախումների ընթացքում վիրավորվել է Ղրղզստանի 200 քաղաքացի։

    Տաջիկստանի և Ղրղզստանի միջև զինված բախումները սկսվել են սեպտեմբերի 14-ին, որոնք շարունակվել են մինչև սեպտեմբերի 17-ը։ Տաջիկական կողմի տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է հանրապետության ավելի քան 40 բնակիչ։

    Ղրղզստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերից տարհանել են մոտ 140 հազար քաղաքացու։ Երկու երկրների ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների ղեկավարները սեպտեմբերի 19-ին արձանագրություն են ստորագրել սահմանից զորքերը դուրս բերելու և խաղաղություն հաստատելու մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս