18:12:10 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ»․ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64

    10:34 9 Օգոստոս 2022

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ըստ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քառօրյա պատերազմն Ադրբեջանը համաձանեցրած է եղել Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտարարում էր 2016-ի հուլիսի մեկին: «Էդ պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»,- հավելում էր նա: Ընդդիմադիր ժամանակ Փաշինյանը, ի դեպ, միշտ է աչքի ընկել իր հակառուսական տրամադրություններով, բայց 2018-ի իշխանափոխությունից հետո մեկ էլ հանկարծ ընդգծված ռուսամետ, ռուսասեր եւ ռուսահպատակ դարձավ։ Այսպես, 2018-ի հունիսի 28-ին, երբ նա արդեն վարչապետի աթոռն էր զբաղեցնում, հպարտորեն հայտարարում էր, թե «հայ-ռուսական հարաբերությունները շատ ակտիվ կերպով զարգանում ու ծավալվում են»:

    Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման մասին նա նաեւ 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ էր խոսում՝ ասելով. «Շատ երջանիկ եմ, որ այսպիսի մթնոլորտում եմ հայտնվել Մոսկվայում: Հաճելի է շփվել ոչ միայն միջպետական, այլ նաեւ անձնական բնույթի շփում ունենալ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումները նկատի ուներ- խմբ.): Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, ու դրանք գնալով ավելի ու ավելի լավանալու են»:

    Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունները (դրանցից եւ որեւէ մեկը մինչեւ օրս չի ապացուցվել) սուտ ու կեղծիք են եղել:

    Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս