16:23:20 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է, վիրավորներից 13-ամյա տղայի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա․ Ավանեսյան

    20:28 26 Սեպտեմբեր 2023

    Այս պահի դրությամբ Ստեփանակերտում պայթյունից տուժած և Հայաստան տեղափոխված 67 անձ է գտնվում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում և ստանում է համապատասխան  բուժօգնություն, քիչ առաջ հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

    «Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր»,- ասաց Ավանեսյանը։

    Նա նշեց, որ երկու օր առաջ Արցախից Հայաստանի տարբեր ԲԿ-ներ տեղափոխված 23 վիրավորները ևս շարունակում են բուժօգնություն ստանալ, արվել են նաև վիրահատություններ։

    «Ուրախությամբ արձանագրենք, որ 13 տարեկան տղայի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա»,- փաստեց Անահիտ Ավանեսյանը։

    Նա նշեց, որ Արցախից Հայաստան տարհանման պրոցեսը շարունակվում է, շտապ օգնության մեքենաներով Հայաստան են տեղափոխում ինչպես Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, այնպես էլ  վիրավորների։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս