- ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան
- Արարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա է
- Չէի ուզում իջեցնել նշաձողը․ Ադելիա Պետրոսյան
- ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները
- Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից
- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ․ «Հետք»
23:58 8 Դեկտեմբեր 2023«Հետքը» գրում է, որ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում` Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։
«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է:
Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը:
Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը
2021թ․ հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։ Ծրագիրն իրականացնող «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում էր շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնար զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այդպիսով, ապահովվելու էր 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Ըստ ներդրումային նախագծի՝ կառուցվող համալիրը հնարավորություն էր ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի, պետական բյուջե վճարվելու էր ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:
Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի
Քանի որ ծրագիրը նոր է ներկայացվում շրջակա միջավայրի փորձաքննության, նախագծում խոստումները և ծրագրերը ապագային են վերաբերում: Այսինքն` գլխավոր պլանի համաձայն՝ լեռնադահուկային հանգստավայրը պետք է ներառի 17 ճոպանուղի՝ ժամում 41,400 մարդ ընդհանուր թողունակությամբ, որոնք կկարողանան սպասարկել միաժամանակ 17,000 դահուկորդի:
Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ:
«Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի:
10 հա անտառ՝ առաջին փուլի համար
Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։
«Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։
Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։
Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։
Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
- ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան 22:26 14 Սեպտեմբեր 2024
- Արարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա է 22:13 14 Սեպտեմբեր 2024
- Չէի ուզում իջեցնել նշաձողը․ Ադելիա Պետրոսյան 21:56 14 Սեպտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները 21:42 14 Սեպտեմբեր 2024
- Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից 21:28 14 Սեպտեմբեր 2024
- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 21:12 14 Սեպտեմբեր 2024
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 21:00 14 Սեպտեմբեր 2024
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել 20:46 14 Սեպտեմբեր 2024
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան 20:29 14 Սեպտեմբեր 2024
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 20:12 14 Սեպտեմբեր 2024
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը 19:53 14 Սեպտեմբեր 2024
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը 19:20 14 Սեպտեմբեր 2024
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ 19:06 14 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի 18:50 14 Սեպտեմբեր 2024
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին 18:38 14 Սեպտեմբեր 2024
- «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն 18:25 14 Սեպտեմբեր 2024
- Վանաշենում փրկարարները տան բակից հեռացրել են շուրջ 85 տոննա աջուր 18:10 14 Սեպտեմբեր 2024
- Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ 17:58 14 Սեպտեմբեր 2024
- Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգnւթյուն է կատարվել 17:42 14 Սեպտեմբեր 2024
- ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան 17:30 14 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 22:13 14 Սեպտեմբեր 2024 Արարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա է Արարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա է
- 21:12 14 Սեպտեմբեր 2024 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
- 20:12 14 Սեպտեմբեր 2024 Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Քաղաքականություն
- 22:26 14 Սեպտեմբեր 2024 ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան
- 17:58 14 Սեպտեմբեր 2024 Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ
- 17:30 14 Սեպտեմբեր 2024 ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան