06:16:17 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խուլիգանության մասնակից 7 երիտասարդներին տարել են ոստիկանության բաժին

    16:59 5 Դեկտեմբեր 2022

    Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների:

    Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով հասարակական կարգը, վիճաբանում և հարվածներ էին հասցնում իրար:

    Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս