10:39:17 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանությունը պատվաստման կեղծ հավաստագրեր տրամադրելու 7 դեպք է արձանագրել

    22:26 18 Հոկտեմբեր 2021

    Արձանագրվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու 7 դեպք։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

    Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ 1-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում։

    Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ հավաստագրեր տրամադրելու 9 դեպք է բացահայտել։ Այնուհետեւ ԱԱԾ-ն հայտնեց, որ մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համար COVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել։ Պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս