17:23:01 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

    16:07 3 Մարտ 2024

    Հայաստանի տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն․ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

    «Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5  աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս