19:35:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նորագավթի 7-րդ փողոցում հրդեհ է բռնկվել «Hummer» և «Mitsubishi» ավտոմեքենաներում

    13:11 28 Փետրվար 2024

    Փետրվարի 28-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք:

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս