10:19:25 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ վիրավորների մեջ երեխաներ կան

    18:53 23 Մայիս 2024

    Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

     Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս