09:09:39 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զինադադարի մեկնարկից ի վեր Գազայում 7 երեխա է զոհվել ցրտից

    13:44 25 Հունվար 2025

    Առնվազն յոթ պաղեստինցի երեխա է մահացել Գազայի հատվածում հիպոթերմիայից՝ մեկ շաբաթ առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարից հետո: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը(UNRWA):

    Ավելի վաղ UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին նախազգուշացրել էր Գազայի հատվածում ցրտերի և հումանիտար մատակարարումների կրճատման ֆոնին ճգնաժամային իրավիճակի մասին։

    Իր հերթին, Նորվեգիայի փախստականների խորհուրդը նշել է, որ Գազայի հատվածում գրեթե մեկ միլիոն պաղեստինցի անցկացրել է ձմռան սկիզբը՝ առանց տանիքի: NRC-ի տվյալներով՝ մինչև 2024 թվականի վերջին Գազայում միայն 285,000 տեղահանված պաղեստինցիներ են ստացել անհրաժեշտ նյութերը բնակարաններ կառուցելու և վերանորոգելու համար, և ավելի քան 900,000 մարդ դեռ օգնության կարիք ունի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս