15:59:51 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել․ Ջումայան

    19:10 26 Սեպտեմբեր 2023

    ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ Գորիսի մշակութային տանը բուժկետեր են հիմնվել, երկու ժամ առաջվա տվյալներով՝ այնտեղ օգնություն է ստացել Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված 700 անձ։

    «Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– ասել է Ջումայանը։

    Այն արցախցիներին, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել , տեղափոխել են բուժկենտրոններ։

    «Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել»,- ասել է առողջապահության փոխնախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս