19:26:40 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ավելի քան 760 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել

    18:00 6 Օգոստոս 2022

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում արդեն 765 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զելենսկու գրասենյակի պաշտոնական կայքին հղումով։

     

    «Այսօր հանդիպում եմ անցկացրել՝ նվիրված պատժամիջոցային քաղաքականությանն ու ռուսական ակտիվների առգրավմանը։ Ինչպես տեղեկացրել են պետական պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն առգրավվել է 28 միլիարդ գրիվնայի ակտիվ։ Այս աշխատանքը դեռ շարունակվում է», - ասվում է Զելենսկու գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

    Ուկրաինայի նախագահի խոսքով՝ առաջարկվել է առգրավել նաև Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ։

     

    «Իսկ եթե գնահատենք ոչ միայն ահաբեկչական պետությանը, այլև դրա բնակիչներին պատկանող ունեցվածքը, ապա խոսքն առգրավման ենթակա 36 հազար միավորի մասին է», - նշել է Ուկրաինայի նախագահը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս